Thursday, October 28, 2010

Ադրբեջանցի քաղաքագետ. «Երևանը իր սեփական խաղն է խաղում»

Diplomat.am. 28-10-2010- «Ինչպես և սպասվում էր, Աստրախանում նախագահների հանդիպումից սենսացիաներ տեղի չունեցան, ինչը բնական է, քանի որ ղարաբաղյան խնդիրը բարդ հանգույց է , որը հնարավոր չէ մեկ ձգումով քանդել: Սակայն մյուս կողմից այդ հանդիպումը ցույց տվեց,որ ռուսաստանը հաստատում է իր ազգեցությունը բանակցային գործընթացում և ցանկություն չունի իր ձեռքից բաց թողնել ԼՂ խնդրի լուծման վերահսկողությունը: Զգացվում է , որ ՌԴ նախագահը փորձում է ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրը վերջականապես լուծելու համար»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրիտ Սադիխովը:
Ռուսաստանի համար այդ հանդիպումը շատ կարևոր էր, որովհետև նա հնարավորություն ունեցավ ցույց տալ միջազգային հանրությանը , որ կարող է ԼՂ հակամարտությունում վերահսկել իրավիճակը և ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ տարբերակներ առաջարկել խնդրի լուծման համար:

Ինչ վերաբերվում է զոհվածների և ռազմագերիների մասին ընդունված համաձայնությանը, ապա դա դրական առաջխաղացում է: Դա իհարկե մեծ առաջընթաց չէ, սակայն այս պահին ավելին սպասելն էլ դժվար է:

Ամենաբարդ պահը դա ԼՂ-ի կարգավիճակի հարցն է ,Ա դրբեջանը և ԵԱՀԿ ՄԽ-ը հանդես են գալիս խնդրի փուլային լուծման տարբերակով` սկզբում հայկական զորքերը դուրս են գալիս ԼՂ-ին կից տարածքներից, այնուհետ այնտեղ են վերադառնում փախստականները: Իսկ Հայաստանը պնդում է, որ այդ փաթեթի մեջ ընդգրկել նաև ԼՂ կարգավիճակի հարցը: Սակայն բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանը չի գնա «տարածքներ-ստատուսի փոխարեն» համաձայնության: Պաշտոնական Բաքուն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ-ի Մադրիդյան սկզբունքների առաջարկը, այժմ խոսքը Հայաստանին է».- ասել է քաղաքագետը:

«Հենվելով Մեդվեդևի խոսքերին , կարել է ենթադրել , որ հայկական կողմը համաձայնություն է տվել առաջնորդվել մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակով և սկսել ԼՂ հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ Երևանը իր սեփական խաղն է խաղում, ուստի անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճնշումները»,- հավելել է Սախիդովը:

No comments:

Post a Comment