News.am. 29-10-2010- Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմական գործողությունները ոչ ոքի ձեռնտու չեն. ո՜չ Ադրբեջանին, ո՜չ Հայաստանին, ո՜չ Ռուսաստանին, ո՜չ էլ Թուրքիային:«Ուստի եթե ինչ-որ ընդհարումներ լինեն, բոլոր երկրները կընդվզեն եւ կպահանջեն անհապաղ կրակի դադարեցում»,- ասել է նա, գրում է Vesti.az-ը:
Նրա խոսքով, ԼՂ խնդիրը շատ դժվար է եւ հիշեցնում է Կոսովոն: Սերբիայում դժգոհ են Կոսովոյի անջատմամբ, բայց Եվրամիության չափանիշները պաշտպանում են ազգային փոքրամասնություններին: Միայն Վրաստանում նրանք չպաշտպանեցին աբխազներին ու օսեթենրին, որովհետեւ դա կապված է Ռուսաստանի հետ:
«Եթե Վրաստանը մեկ այլ տեղում լիներ, ԵՄ-ն անպայման կկանգներ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կողմը: Իսկ այստեղ, Ադրբեջանը, հկառակը, ավելի է կապված Ռուսաստանի հետ, նա սահման ունի Ռուսաստանի հետ, դրա համար էլ բոլորն ուզում են չեզոք դիրք գրավել: Միայն Թուրքիան է, որ ուղղակի հանդես է գալիս Ադրբեջանի օգտին, իսկ Ռուսաստանը, ստացվում է, ավելի շատ Հայաստանի կողմում է»,- ասել է նա:
Ժիրինովսկու խոսքով, ԼՂ-ում ստեղծված իրավիճակը հիշեցնում է նաեւ Երուսաղեմի իրավիճակը. այնտեղ նույնպես 60 տարի է արաբներն ու հրեաները չեն կարողանում պայմանավորվածության հանգել: Այստեղ էլ հայերն ու ադրբեջանցիները չեն կարողանում դա անել:
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների միջամտությանը հնարավոր ռազմական գործողություններին, Ժիրինովսկին նշել է, որ դա կախված կլինի Հայաստանի ղեկավարությունից:
«Եթե նրանք օգնություն խնդրեն, ապա շատ հնարավոր է, որ ինչ-որ գործողություններ արվեն խաղաղություն պարտադրելու ուղղությամբ: Դրանք ուղղված կլինեն միայն խաղաղության հաստատմանը: Ղարաբաղում պատերազմի ժամանակ առանց այդ էլ 25 հազար մարդ է զոհվել, ուստի ոչ ոք շահագրգռված չէ պատերազմով»,- ընդգծել է Պետդումայի փոխնախագահը:
«Ես իզուր չբերեցի Կոսովոյի եւ Երուսաղեմի օրնեկաները: Կոսովոյում հարցը լուծեցին հօգուտ ալբանացի փոքրամասնության, իսկ Երուսաղեմի խնդիրը մինչ այժմ էլ չեն կարողանում լուծել: Հայերի կողմում էլ հատուկ լոբբիստներ, կարծես, չկան. ոչ ոք չի ձգտում ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ այն համարել Հայաստանի մաս»,- ասել է Ժիրինովսկին:

No comments:
Post a Comment