Thursday, October 28, 2010

Խոջալուի և Աղդամի համար պատասխանատու է ադրբեջանական քաղաքական էլիտան

Panorama.am. 28-10-2010 - Անդրադառնալով «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարին` «Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի հետ:
Հարցազրույցում Ա. Սաղաթելյանը նշել է, որ ֆիլմաշարի հաջորդ փաստավավերագրական ֆիլմում կներկայացվի Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացրած վարկածների ողջ սնանկությունը:
Ա. Սաղաթելյանը նշել է, որ Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ գտնվող Խաջալուի և Աղդամի դեպքերի համար լիովին պատասխանատու է այն ժամանակվա ադրբեջանական քաղաքական էլիտան:

No comments:

Post a Comment