Thursday, October 28, 2010

Հարցման արդյունքներն ապշեցրել են Էրդողանին. Թուրքիայում քաղաքացիական դիկտատուրա է

News.am. 28-10-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից պատվիրված հարցման արդյունքները ապշեցրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմաբ՝ Pollmark ընկերության ղեկավար Էրթան Այդընը հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, թե սեպտեմբերի 12-ի հանրաքվեից հետո Էրդողանի կուսակցության կողմից իրենց պատվիրվել էր ուսումնասիրություն կատարել հասարակության շրջանում՝ «այո» եւ «ոչ» քվեարկածների շերտերը տարբերակելու համար։ «Մեր հարցման արդյունքում պարզվել է, որ կրթություն ստացածների ավելացմամբ, իջնում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը։ Էրդողանին զայրացրել է նաեւ այն, որ քաղաքացիները թուրքական իշխանություններին որակել են որպես քաղաքացիական դիկտատուրա հաստատած համակարգ»,-նշել է Pollmark-ի տնօրենը։

No comments:

Post a Comment