Sunday, October 31, 2010

Ուժգին պայթյուն Ստամբուլի կենտրոնում. Կան բազմաթիվ վիրավորներ

Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմի հրապարարկին կից ոստիկանական հերթապահ կետի մոտ պայթյուն է որոտացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ առավոտյան 10.38-ի սահմաններում Թաքսիմի հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկանական ավտոբուսների մոտ տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որն ամենայն հավանականությամբ, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չափքընը նշել է, թե պայթյունի հետեւանքով 10 ոստիկան եւ 12 քաղաքացիական անձ է վիրավորվել։ Ըստ BBC-ի վիրավորված ոստիկաների մի քանսի վիճակը ծանր է: Թաքսիմի հրապարակը տուրիստական շրաջան է:
Թաքսիմի հրապարակը փակվել է քաղաքացիների համար, ոստիկանական ուղղաթիռները անցել են որոնողական գործողությունների։
Թուրքական մամուլը ուշադրության հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին վերջանում է PKK-ի հայտարարած զինադադարի ժամկետը։

No comments:

Post a Comment