Saturday, October 30, 2010

Հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը կախված է Թուրքիայի ընտրությունների արդյունքից. թուրքագետ

Tert.am. 30-10-2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի հետագա ընթացքը կախված է այն բանից, թե որ կուսակցությունը Թուրքիայի առաջիկա ընտրություններից հետո կգա իշխանության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:
Ըստ նրա՝ եթե Թուրքիայում կրկին իշխանության գա Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, հավանականությունը մեծ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսվի: Թուրքագետը չի բացառում նաև, որ անգամ այդ կուսակցության հաղթանակի դեպքում հայ-թուրքական գործընթացը դեռ հինգ տարի էլ մնա այսպես՝ «սառեցված վիճակում»:
Քրիստինե Մելքոնյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կվատթարանա, եթե Թուրքիայում ընտրությունների արդյունքում իշխանության ղեկը ստանձնի ազգայնական Դևլեթ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

No comments:

Post a Comment