Tuesday, November 16, 2010

Թուրքիայում 10 տարեկան երեխան փոխտնօրեն է դարձել

News.am. 16-10-2010- Ստամբուլի դպրոց-մանկատան սան 10-ամյա Հայրեթինը բազմաթիվ անգամ փորձել է փախչել եւ գնալ Վանի մանկատանը գտնվող իր եղբայրներին տեսնելու։ Անդրդվելի երեխային փախուստից հետ պահելու համար դպրոցի տնօրենը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ 10-ամյա Հայրեթինի հայրը մահացել է երբ նա եղել է 6 տարեկան, որից հետո նրա մայրը այլ մարդու հետ է ամուսնացել, եւ Հայրեթինն իր 2 եղբայրների հետ հայտնվել են Վանի մանկատանը։ Ավելի ուշ, Հայրեթինը տեղափոխվել է Ստամբուլի Դարուշաֆակա կոչվող դպրոց-մանկատուն, որտեղ նրան բացի, սննդից եւ հագուստից նաեւ ամսական 75 լիրա թոշակ են վճարում։
Սակայն Հայրեթինին դպրոցում պահել չէր ստացվում։ Նա բազմիցս փորձել է փախչել Վան՝ տեսնելու իր եղբայրներին։ Դպրոց-մանկատան նորանշանակ տնօրեն Ադնան Էրսանը որոշում է կայացրել Հայրեթինին նշանակել դպրոց-մանկատան փոխտնօրեն՝ նրա համար առանձին սեղան հատկացնելով։
Haberturk-ի թղթակցի հետ զրույցում 10-ամյա փոխտնօրենը նշել է, թե ինքն արդեն պատասխանատու է դպրոցի երեխաների համար եւ շաբաթվա վերջին օրերին, երբ տնօրենը դպրոցում չէ, ինքն է հանդես գալիս որպես տնօրեն։

No comments:

Post a Comment