Thursday, November 18, 2010

Արևմտյան մամուլը լռում է 53 կանանց մասին, ովքեր մահապատժի են դատապարտվել ԱՄՆ-ում. Ահմադինեջադ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Բաքվում խոսել է նաև ձերբակալված Սաքինե Աշթիանիի մասին, նշելով. «Ողջ արևմտյան մամուլը խոսում է Իրանում ձերբակալված մի կնոջ` Սաքինե Աշթիանիի մասին, որի գործը դեռ գտնվում է քննության փուլում: Սակայն ոչ ոք չի խոսում այն 53 կանանց մասին, ովքեր մահվան են դատապարտվել և սպասում են իրենց պատժին Միացյալ Նահանգներում: Ինչու՞ է արևմտյան մամուլը լռում այդ մասին»:
Ահմադինեջադը նաև ավելացրել է, որ «սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիները մտան մեր տարածաշրջան և կոտորեցին ավելի քան մեկ միլիոն մարդ: Մի՞թե սա է մարդու իրավունքները»:

No comments:

Post a Comment