News.am. 31-10-2010- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջին անգամ կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ալչին Ամիրբեկովը, գրում է ադրբեջանական 1news.az գործակալությունը:«Հիմա մենք ճշտում ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Ադրբեջան այցի ժամկետը: Նրա այցելության ընթացքում, երկկողմ բանակցություններում կքննարկվի ԼՂ բանակցային գործընթացում Ֆրանսիայի դերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեյի գործունեությունը»,- ասել է նա:
No comments:
Post a Comment