Tert.am. 2-11-2010- Այսօր Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը՝ 435 մարդ, և 100 սենատորներից 37-ին։Կոնգրեսի ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրություն է ցուցաբերում թուրքական մամուլը` փորձելով վերլուծել, թե հանրապետականների հաղթանակն ինչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության բանաձևի հետագա ճակատագրի, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմոկրատական կուսակցությունը ներկա պահին մեծամասնություն է կազմում Կոնգրեսի երկու պալատներում: Սակայն Միացյալ Նահանգներում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքները խոսում են այն մասին, որ այսօր կայանալիք միջանկյալ ընտրությունների ժամանակ հանարապետականները պարտության են մատնելու դեմոկրատներին և մեծամասնություն են կազմելու և´ Ներկայացուցիչների պալատում, և´ Սենատում: Իսկ դրա համար հանրապետականներին անհրաժեշտ է ևս 39 աթոռ Ներկայացուցիչների պալատում, և ևս 10 աթոռ` Սենատում: Միացյալ Նահանգներում տնտեսական ճգնաժամի, գործազրկության բարձր մակարդակի պատճառով Օբամայի ընտրազանգվածի մեծ մասն իր ձայնը տալու է հանրապետականներին»,- գրում է թուրքական Gunes («Գյունեշ») օրաթերթը` ընդգծելով, որ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակը Թուրքիայի համար ունենալու է թե դրական, և թե բացասական հետևանք:
«Եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմեն հանրապետականները, ապա, ամենայն հավանականությամբ, հակաթուրքական հայացքներով հայտնի հայամետ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր տեղը զիջելու է թուրքամետ Ջոն Բոհներին, ինչը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի համար: Բոհները 2007թ. Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ հայտարարել էր, որ այդ հարցը ոչ թե պետք է քննարկեն վաշինգտոնյան քաղաքական գործիչները, այլ` պատմաբանները»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով.
«Սակայն հանարապետականները դեմոկրատներից ավելի շատ նշանակություն են տալիս Իրանի խնդրին և Իսրայելին: Այնպես որ, հանրապետականների հաղթանակի դեպքում Թուրքիայի համար կարող են առաջ գալ նոր բարդություններ»:
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում, բացի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից, կանցկացվեն նաև 37 նահանգապետերի ընտրություններ։

No comments:
Post a Comment