
«Hurriyet»-ի փոխանցմամբ՝ օրերս Հայաստանում գտվող «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը վերադառնալով Թուրքիա՝ մամուլի ասուլիս է հրավիրել և ասել, որ հետ չեն նահանջելու ու շարունակելու են պայքարել հայ-թուրքական սահմանի բացման համար:
Նա նաև նշել է, որ ՀՀ ԱԱԾ-ի գործողություններից իրենք չեն վախեցել և մտադիր են նոյեմբերի վերջին «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների երիտթևերի ղեկավարների հետ կրկին Հայաստան ժամանել:
«Հայաստանի խորհրդարանական չորս կուսակցությունների ներկայացուցիչներ ողջունել են մեր հաշտեցման ծրագրերը: Բայց Հայաստանում կա նաև խաղաղասիրական այդ գործունեությանը խոչընդոտել ցանկացող ուժ»,- ասել է Բեքլևիչը։
No comments:
Post a Comment