Friday, November 19, 2010

ՆԻԿՈԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ

Միանալով Հայաստանի առաջադեմ թերթերի խմբագիրների ու մտավորականության պահանջներին, ցանկանում եմ Նիկոլ Փաշայանին օր առաջ տեսնել ազատության մեջ:

Ասելու շատ բան չկա... Լրագրողին բանտարկել ու մեկուսացնել հասարակությունից, ինքնին ամեն ինչ ասում է՝ վախենալ նրա խոսքի ու գրչի զորությունից:

Մեր հիշողության մեջ դեռ թարմ է. Երբ Չիլիի Ֆաշիստները տապալեցին երկրի օրինավոր իշխանությանը, առաջին «անհետաձգելի» քայլը եղավ Սանթյագո դե Չիլիի հրապարակում հրկիզել Լատինական Ամերիկայի մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդայի գրքերը: Մայրաքաղաքի ֆուտբոլի ստադիոնում ժողովրդի կողմից սիրված տրուբադուր Վիկտոր Խարայի մատները ջարդեցին, և ապա գնդացրի կրակահերթով խլացրին նրա արդարություն պահանջող երգի ձայնը...

Սփյուռքի մտավորականները անտարբեր չեն աշխարհում կատարվող անարդարությունների նկատմամբ և աչալուրջ հետևում են, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքում՝ Հայաստանում:


Հրապարակում
վառում են գրքեր
բանաստեղծության:

Հեռու հրապարակից,
կշտացած զենքի տակ
թաղում են բանաստեղծին:

Երկունք ապրած բառեր
կրակ կուլ տալով
ինքնասպսնվում են:

Բանտի պատերը
փոր են տալիս քո քաղաքում:
Գնդակահարում են անգամ
հաշմանդամներին,
և յուրայիններիդ կրծքի արյունից
ժանգոտում են փշալարերը:

Գրքերդ վառողների
որդիները շուտով
անգիր պիտի անեն
և արտասանեն այրող բառերդ
իրենց դժբախտ հայրերի
շիրիմների վրա:

Սփյուռքահայ բանաստեղծ՝
Կարիկ Պասմաճեան

«ԲԱԼԵՆԻ» ամսագրի նախկին հրատարակիչ՝
Արամայիս Միրզախանյան

Շվեդիա, Սթոքհոլմ
18 Նոյեմբեր, 2010

No comments:

Post a Comment