HayNews.am. 20-11-2010- Ամերիկյան Time պարբերականի կայքէջում անցկացված հարցման արդյունքում Թուրքիայի վարչապետ Թայիփ էրդողանը գրավել է առաջին հորիզոնական՝ երկրորդ տեղում թողնելով Լեդի Գագային:TRT-ի մեծ խանդավառությամբ հոդվածում նշվում է, որ «վարչապետ Էրդողանը հայտնի պարբերականի անցկացրած «Տարվա մարդ-2010» մրցանակին է արժանացել՝ հաղթելով Լեդի Գագային»:
Նշենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Էրդողանը նույնպես ընդգրկվել է Times-ի «Տարվա մարդու» թեկնածուների շարքում, թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն իրենց առաջին էջերում տեղադրեցին այդ մասին նյութեր և հղումներ, որպեսզի քվեարկեն վերջինիս օգտին: Այս ամենի արդյունքում էլ Էրդողանը ճանաչվեց «Տարվա մարդ»:
No comments:
Post a Comment