HayNews.am. 17-11-2010- «Այն պատճառով, որ վրացական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել իր «Հյուսիս-Հարավ» գազամուղի իր հատվածը, բոլոր խոսակցություններն ու քննարկումներն այդ առթիվ ավելորդ են»,-լրատվամիջոցներին ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը, ով նաև ավելացրել է, որ «եթե վրացական կողմն այն աճուրդի հանի, ապա «ՀայՌուսգազարդը» կարող է գնորդ դառնալ»:«Վրացական կողմն այն կանցկացնի թափանցիկ, ուստի և մենք ուսումնասիրություններ կանցկացնենք և եթե գտնենք, որ այն տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում, կմասնակցենք աճուրդին»,-նշել է ընկերության խոսնակը:
Նա նաև ավելացրել է, որ տնտեսական առումով, անգամ եթե Ադրբեջանը կամ որևիցե այլ երկիր գնեն գազամուղը, այն ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի գազամատակարարման վրա, քանի որ այն իրականացվում է «միջազգային իրավական-պայմանագրային հենքի» վրա:
No comments:
Post a Comment