Saturday, November 27, 2010

Ուղեւորը փորձել է գողանալ իրանական օդանավը, բայց...

Հոկտեմբերի 27-ի առավոտյան Իրանի օդանավակայանում օդանավ գողանալու փորձ է կատարվել: Fars գործակալության հաղորդմամբ, օդանավը կատարում էր Թեհրան-Դամասկոս չվերթը:
Ողեւորներից մեկը, որի ինքությունը դեռ հայտնի չէ, անձնակազմին սպառնալով սառը զենքով եւ օդանավում տեղադրված ռումբով, պահանջել է փոխել ուղղությունը: Անվտանգության ուժերի մասնակցությամբ հաջողվել է ձերբակալել չարագործին:
Օդանավը զննելուց հետո ռումբ չի հայտնաբերվել:
Դեպքի պատճառով ոչ ոք չի տուժել: Օդանավը շարունակել է իր թռիչքը եւ ճիշտ ժամանակին վայրջք կատարել Դամասկոսում:

No comments:

Post a Comment