Wednesday, November 3, 2010

ՂԱՐԱԲԱՂԸ ԻՆՉ ՈՐ ՓՈՒԼՈՒՄ ԿՄԻԱՆԱ

«Լրագիր» 3-11-2010- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հանդիպման շարքի ընթացքում հարցազրույց տալով Ասպարեզ թերթին, ասել է, որ գոյություն ունի այն փաստի համընդհանուր ճանաչումը, որ հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորումը անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության:
“Ես համարում եմ, որ ինչ որ փուլում Լեռնային Ղարաբաղը ներգրավվելու է բանակցային գործընթաց, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը, ներառյալ Ադրբեջանը: Պարզ է, որ մենք դեռեւս դան չենք հասել”, հայտարարել է դիվանագետը:
Մարի Յովանովիչը խոսել է նաեւ Կոսովոյի նախադեպի մասին, ասելով, թե չի կարելի մի հակամարտության լուծումը վերցնել եւ դնել մյուսի վրա, քանի ար ամեն հակամարտություն յուրահատուկ է: Նա խոսել է նաեւ Ղարաբաղի եւ հայ-թուրքական գործընթացների կապի մասին, ասելով, թե այդ գործընթացները չպետք է կապ ունենան իրար հետ:

No comments:

Post a Comment