«Լրագիր» 3-11-2010- 2012 թ. Խորհրդարանը լինելու է ոչ այնպիսին, ինչպես այժմ է: Այն կփոխվի մի քանի առումներով:
Նախ, Ազգային ժողովում անշուշտ կհայտնվեն ընդդիմադիր ուժեր ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի: Դա ընդունում են նաեւ իշխող կուսակցությունում:Բացի այդ, իշխող կոալիցիան կարող է պառակտվել. ՀՀԿ խմբակցության ղեկավար գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ չի պատրաստվում մտնել նախընտրական դաշինքների մեջ, իսկ դատելով գագիկ Ծառուկյանի ագրեսիվ պահվածքից, ԲՀԿ ընտրությունների կգնա առանձին: Հնարավոր է, կստեղծվեն այլ դաշինքներ, ասենք ԲՀԿ-ՀՅԴ, կամ ՀԱԿ-Ժառանգություն: Սակայն դա այդքան էլ կարեւոր չէ, եթե խորհրդարանի տեղերի երրորդ մասը վերցնի Կոնգրեսը, որը կհավասարակշռի օրենսդիր գործունեությունը:
Կփոխվի նաեւ խորհրդարանի որակական կազմը: Այն մասին, որ ապագա խորհրդարանում ավելի քիչ օլիգարխ կլինի, հայտարարվել է ամենաբարձր մակարդակով: Խորհրդարանն արդեն քննարկում է բիզնեսմեններին պատգամավորական գործունեությունից զրկելու նախաձեռնությունը: Իշխանությունը հասկացել է, որ օլիգարխները վարկաբեկում են խորհրդարանը, եւ ինքն է փորձում ազատվել նրանցից; Ըստ ամենայնի, տգետ օլիգարխների տեղը խորհրդարանում կզբաղեցնեն նրանց ավելի պատրաստված օգնականներն առանց մականունների: Չի բացառվում, որ նրանք զիջեն տեղը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին:
Ուզում ենք հավատալ, որ կփոխվի նաեւ պառլամենտարիզմի մշակույթը: Ներկայում Հայաստանի խորհրդարանն աշխատում է, ներողություն արտահայտության համար, ոհմակի սկզբունքով` ինչ կասի առաջնորդը: Մեծամասնության բռունցքը ճնշում է բոլոր նախաձեռնություններն ու բարի մտադրությունները: Պաըգամավորները վախենում են անգամ խոսել իրենց ցանկությունների մասին, որովհետեւ գիտեն` անմիջապես ապտակ կստանան վերեւից:
Սակայն ժառանգության վերջին նախաձեռնությունը ցույց տվեց, որ պառլամենտարիզմը չի հանդուրժում մեծամասնության դիկտատուրան եւ պահանջում է անձնական պատասխանատվություն: ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը եւ Ժառանգության կողմից պառլամենտարիզմի մեխանիզմների գրագետ կիրառումը մեծամասնությանը ստիպեցին այլայլվել, ընդունել դժվար որոշումներ, հրապարակային հայտարարություններ անել, մի խոսքով, անել այն, ինչ պետք է անի խորհրդարանականը: Ավելին, Ժառանգությանը նույնիսկ մեղադրեցին պոպուլիզմի մեջ, թեեւ պատգամավորի համար պոպուլիզմը բնական ձգտում է, եւ ցանկացած պատգամավոր պետք է պոպուլիստ լինի, եթե նրա մանդատը կախված է իրեն տրված ձայներից, եւ ոչ թե քաղաքական որոշումից: Դա նույնպես պառլամենտարիզմին բնորոշ նրբերանգ է:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:
Post a Comment