Wednesday, November 24, 2010

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ

Քաղբանտարկյալ, Հանրապետություն կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանն այսօր ազատ կարձակվի: Այժմ նրա հարազատներն ու բարեկամները գտնվում են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ եւ սպասում են նրան:
Մուշեղ Սաղաթելյանին ազատ են արձակելու վաղաժամկետ պայմանական` պատժաժամկետի կեսը կրած լինելու համար: Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանին ձերբակալել էին մարտի 1-ին եւ մեղադրել էին իբր ոստիկանի նկատմամբ ծանր բռնություն կիրառելու համար: Նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման:
Ի դեպ, Սաղաթելյանը մեկ անգամ էլ էր եղել քաղբանտարկյալ` նա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հրապարակավ կասկածել էր Հոկտեմբերի 27-ի ոճրագրությանն առնչություն ունենալու մեջ: Դրանից հետո նրան դատապարտել էին իբր կեղծ դիպլոմ ունենալու համար:
Ժամը 15.00. Հենց նոր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Մուշեղ Սաղաթելյանը: Այժմ Մուշեղ Սաղաթելյանն իրեն դիմավորելու եկածների հետ ուղեւորվում է հայրենի Ձորակապ գյուղ: Իսկ վաղը նա կգա Երեւան` մասնակցելու Սարյանի արձանի մոտ կայանալիք քաղաքական զբոսանքներին:

Լուսանկարները Գագիկ Շամշյանի

No comments:

Post a Comment