Wednesday, November 3, 2010

«Արարատը»` ընդդեմ ադրբեջանական «Արազի»

Aysor.am. 3-11-2010- Կիպրոսի «Արարատ» ֆուտզալի թիմը, որը ներկայացնում է Հայկական ընդհանուր բարեգործական միությունը և այդ երկրի չեմպիոնն է, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում գերազանց ելույթի շնորհիվ էլիտ ռաունդում հանդես գալու իրավունք է նվաճել: Այս փուլում նրա մրցակիցներն են ադրբեջանական «Արազը», Ռուսաստանի «ՎԻԶ-Սինարան» և իտալական «Մոնտեսիլվանոն»: «Արազի» հետ «Արարատը» կմրցակցի նոյեմբերի 22-ին:

No comments:

Post a Comment