Monday, November 29, 2010

Թուրքիայում սկսվել Սիվասի հայ համայնքի առաջնորդի դեմ իրականացրած մահափորձի դատավարությունը

News.am. 29-11-2010- Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում «Էրգենեկոն»-ի դատավարության շրջանակներում սկսվել է Սիվասի (Սեբաստիա) հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենի դատավարությունը:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից ներկայացրած մեղադրականում նշվում է, որ Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենը կապի մեջ են եղել «Էրգենեկոն»-ի գործով անցնող առանցքային դերակատարներից մեկի՝ Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինի եւ Էրսին Գյոնենջիի հետ։ Իբրահիմ Շահինը Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել է Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:
Բեքիր Չելիքի համար պահանջվում է 8,5-18 տարվա ազատազրկում՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» եւ «անօրինական զենքեր գնելու եւ պահելու» մեղադրանքով։ Էմրահ Գյոնենջին մեղադրվում է տեղյակ լինելով հանդերձ, սեփական ցանկությամբ ահաբեկչական կազմակերպությանն օգնելու մեջ: Էմրահ Գյոնենջիի համար պահանջվում է 7,5-15 տարի ազատազրկում։

No comments:

Post a Comment