Monday, November 15, 2010

Ռուս աղջիկները հաճախ ամուսնանում են վիետնամցիների և թուրքերի հետ

Մոսկվայի Սոցիալական քաղաքականության ինստիտուտի անցկացրած հարցումները վկայում են, որ մայրաքաղաքի բնակչուհիների շրջանում շարունակում է բավական տարածված մնալ այլազգիների հետ ամուսնությունները: Այսպես, ցայսօր ամենաշատը ռուս աղջիկներն ամուսնանում են թուրքերի հետ: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, ռուս աղջիկների և թուրք տղամարդկանց հանդիպումներն որպես կանոն տեղի են ունենում հանգստավայրերում:
«Թուրքերը մեծ հաճույքով ամուսնանում են ռուսների հետ, քանի որ ռուս կանայք և աղջիկներն ավելի համակերպվող են և պատրաստ են ապրել իրենց ամուսնու հետ առանց լուրջ պահանջների»,-նշում են ինստիտուտում և հավելում, որ «նմանատիպ ամուսնությունները տեղի են ունենում հիմնականում հասուն տարիքում, երբ ռուս կանանց տարիքն անցնում է 30-ից»:
Վերջին տարիներին Մոսկվայի բնակչուհիների մոտ «մոդա» է դարձել ամուսնանալ վիետնամցիների հետ: Ըստ նույն հարցումների, միայն անցած տարի նմանատիպ 70 ընտանիքներ են ստեղծվել:
«Որպես կանոն վիետնամցիներին հրապուրում է ազատական օրենսդրությունը, որի համաձայն մոսկվացի աղջիկների հետ ամուսնանալու պարագայում նրանք հեշտությամբ ստանում են ՌԴ քաղաքացիություն»,-ասված է հարցումների արդյունքում պատրաստած զեկույցում:

No comments:

Post a Comment