Panorama.am. 22-11-2010- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում չի ունեցել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը` հերքելով հանդիպման փաստի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:«Էլմար Մամեդյարովի հետ նախարար Նալբանդյանն պարզապես կարճատև զրույց է ունեցել: Նման առանձնազրույցներ նախարարը ունեցել է տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես օրինակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և այլք», -հավելեց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը նոյեմբերի 20-ին մասնակցել են Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը:
No comments:
Post a Comment