Tert.am. 15-11-2010- Հայաստանում ոչ մի ներքին վերադասավորում չի եղել, ներքաղաքական դաշտը իր որակը չի փոխել: Այս տեսակետին է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:Նրա խոսքով` ինչպես միշտ կա իշխանություն, կա ընդդիմություն, հիմնականում՝ ի դեմս ՀԱԿ-ի:
ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ այսօրվա բանավեճի ժամանակ Մելիքյանը նշեց, որ այս իրավիճակը ձևավորվեց նախագահական ընտրություններից հետո և հանգեցրեց հասարակության բևեռացման:
Սակայն, ըստ Մելիքյանի, հասարակության մեծամասնությունը չի հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը:
«Քանի որ ներքաղաքական վիճակը չի փոխվել, հաջորդ ընտրությունները կկեղծվեն, իսկ շահող կլինի այն ուժը, որը կկարողանա կեղծել ընտրությունները։ Այդ լծակները իշխանությունների ձեռքում է»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի փողոցային բախումների հավանականությունը զրոյական լինի:
«Մենք ունենք տրոհված հասարակություն: Այս ճգնաժամը պետք է լուծվի», - ասաց Մելիքյանը:
Համլետ Հարությունյանը չհամաձայնեց Մելիքյանի տեսակետներին:
«Կատեգորիկ դեմ եմ։ Բևեռացում Հայաստանում բացարձակապես գոյություն չունի»,- ասաց նա` հավելելով, որ հասարակության տրոհման պատճառը սոցիալական վիճակն է:
Միաժամանակ նա նշեց, որ «կա օբյեկտիվ իշխանություն և պայքարող ընդդիմություն»:
Խոսելով սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին` հանրապետական պատգամավորը նշեց, որ կհաղթի կազմակերպված այն քաղաքական ուժը, որը անցած տարիներին աշխատել է ժողովրդի հետ, ինչ-որ չափով նպաստել է տարբեր խանդիրների լուծմանը:
«Ես բախտագուշակությամբ չեմ զբաղվում, բախտագուշակությունը շնորհալի աշխատանք չէ, ես վերապահում եմ ինձ դրանից: Ես ի՞նչ իմանամ՝ ով ինչքան կհավաքի»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀԿ-ի շանսերը պետք է ժողովուրդը գնահատի:

No comments:
Post a Comment