Wednesday, November 3, 2010

Ամերիկահայերի սատարած թեկնածուների մեծ մասը հաղթել է ԱՄՆ-ում կայացած ընտրություններում

Panorama.am. 3-11ռ2010- Ամերիկայի հայերի աջակցությունն ու հովանավորությունը վայելող 6 սենատորներից 5- թեկնածու` Բարբարա Բոքսերը, Հարրի Ռեյդը, Մարք Քըրըքը, Չաք Շումերը և Բարբարա Միկուլսկին ձայների մեծամասնությամբ հաղթել է ԱՄն-ում նախօրեին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում: Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA): Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ Ռուս Ֆեյնգոլդին, սակայն, չի հաջողվել հաղթել ընտրություններում:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը հաղթել է ընտրություններում:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընտրություններում առաջադրված 158 թեկնածուի է աջակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, և ամենաթարմ տվյալներով, նրանցից 152-ն է հաղթել միջանկյալ ընտրություններում:
ANCA-ի հաղորդմամբ, առանցքային հաղթողների թվում է կոնգրեսական Էրիկ Քանթորը, ով հնարավոր է պալատի մեծամասնության առաջնորդը դառնա:
Արամ Համբարյանը գոհունակություն է հայտնել ընտրությունների արդյունքներից և շնորհավորել երկու կուսակցություններից` Հանրապետականներից ու Դեմոկրատներից ընտրություններում հաղթողներին: «Անհամբերությամբ սպասում ենք Կոնգրեսի նոր անդամների և առաջնորդների հետ կառուցողական համագործակցության»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն են դարձել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ իշխող Դեմոկրատական կուսակցությունը պահպանել է իր գերակշռող դիրքը Սենատում:

No comments:

Post a Comment