Monday, November 22, 2010

Բեյրութի կենտրոնական` Նահատակաց հրապարակում տասնյակհազարավոր լիբանանահայեր կբողոքեն Էրդողանի գալստյան դեմ

HayNews.am. 22-11-2010- Լիբանանում գործող հայ ավանդական երեք` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Ռամկավար Ազատական կուսակցությունները հանդես են եկել լիբանանահայ համայնքին ուղղված կոչով.
«Պահանջատէր Հայորդի.
Միջինարեւելեան պետութիւններու մէջ թրքական թափանցումը կը սպառնայ արաբական աշխարհի ազգային
գութեան, ինքնութեան, մշակութային ու պատմական իւրայատկութիւններու գոյութեան: Արաբական աշխարհը կը մոռնայ, որ հայ ժողովուրդին նման ընդամէնը հարիւր տարի առաջ կը գտնուէր օսմանեան բռնատիրութեան լուծին տակ եւ միայն իր զաւակներուն հերոսական սխրագործութիւններով ձերբազատուեցաւ այդ տիրապետութենէն: Զարթօնք ապրող արաբական ազգայնականութիւնը դրսեւորուեցաւ արաբ ժողովուրդներու ազատ ինքնորոշման արտայայտութեամբ: Այսօրուան Թուրքիան օսմանեան ոճրապարտ, ցեղասպան իշխանութիւններու ժառանգորդն է: Երեւութապէս որքան ալ փորձէ ծածկել իր դիմագիծը, խորքով միեւնոյն ոճրագործ պետութիւնն է ան` Իսրայէլի ռազմավարական դաշնակիցը:
Արդ, մասնակցիր Հինգշաμթի, 25 Նոյեմμեր 2010-ի կէսօրուան ժամը 1£00-ին, Նահատակաց հրապարակին մէջ,
հայ քաղաքական երեք կուսակցութեանց եւ լիμանանահայ երեք համայնքներու հովանաւորութեամμ տեղի ունենալիք
բողոքի հաւաքին եւ արտայայտէ Էրտողանի Լիբանան կատարած այցելութեան դէմ քու ընդվզումդ»:
Հիշեցնենք նաև, որ HayNews.am-ի հետ զրույցում Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմենջյանը նշել է.
«Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են այդ օրերին ցույցեր և հրապարակային բողոքի այլ ակցիաներ իրականացնել` բողոքելով Թուրքիո վարչապետի այցելության դեմ: Այսօր պաշտոնական Անկարան շարունակում է հակահայ իր քաղաքականությունը, չի ճանաչում դարասկզբի ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, օկուպացված է պահում մեր հողերը: Լիբանանահայ երիտասարդներն այդքան վճռականություն ունեն, որպեսզի այս պահանջները լսելի դարձնեն նաև Էրդողանի համար»:

No comments:

Post a Comment