Friday, November 19, 2010

Պետդեպը կոչ է անում հավատարիմ մնալ երկխոսությանը

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով վերջին ժամանակաշրջանում ղարաբաղյան հակամարտության հռետորաբանության աշխուժացմանն առնչվող հարցին, մասնավորապես՝ Հայաստանի և հատկապես Ադրբեջանի նախագահների հայտարարություններին, կողմերին զսպվածության կոչ է արել։
-Ես գիտեմ, որ մենք (ԱՄՆ-ը) դեռևս ներգրավված ենք Մինսկի գործընթացում, և ես ցանկանում եմ կողմերին կոչ անել հավատարիմ մնալ երկխոսությանն ու խուսափել հռետորաբանությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը,-ասել է Թոները։

No comments:

Post a Comment