«Այդ հարցը լուծվելու է, ես չեմ կասկածում, շատ արագ: Տարբեր ձեւեր են կիրառելու իրենց դեմքը փրկելու համար, տարբեր ձեւեր` մեկ երրորդ, կես, չգիտեմ` մեկին հիվանդության պատճառով կարող են ազատել, ներում շնորհել` առանց դիմում գրելու` մերոնցից ոչ ոք դիմում չի գրի», - Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանը:Նա իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսին անդամակցող գրեթե բոլոր ուժերի ղեկավարների հետ շաբաթ օրը այցելել էր Շիրակի մարզի Ձորակապ գյուղ եւ հյուրընկալվել օրեր առաջ քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի հայրական տանը:
No comments:
Post a Comment