Saturday, November 20, 2010

ԳԵՆԵՐԱԼԻ ԿՆՈՋ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հրապարակ թերթը գրում է, թե երեկ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանը հաստատել է թերթի տեղեկությունը և հայտնել, որ ժամը 17-ի սահմաններում գլխուղեղի հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 55-ամյա Գևորգ Այվազյանը: Գևորգին երեկոյան տեղափոխել են Երևան: Թերթին հաջողվել է ճշտել, որ Էջմիածնում Ճուտ Գևոր մականունով հայտնի այս անձն աշխատել է Արա և Այծեմնիկ ընկերությունում, որի տնօրենն է գեներալ Մանվելի կինը՝ Նազիկը։ Ըստ որոշ լուրերի, Այվազյանը ֆինանսական հարցերով է զբաղվել և չարաշահումներ է թույլ տվել։ Դրանք սեփականատիրոջ կողմից հայտնաբերվել են, և նա ինքնասպանության փորձ է արել։ Սակայն կարծիք կա, որ կատարվածն այնքան էլ ինքնասպանություն չէ, նրան օգնել են դրանում, գրում է թերթը:

No comments:

Post a Comment