Monday, November 22, 2010

Մենք իրավունք ունենք խոսել Թուրքիայի կողմից մեր հողերի օկուպացիայի մասին. Հայկ Բանուխանյան

HayNews.am. 22-11-2010- Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն ասել է. «Մենք իրավունք ունենք խոսել Թուրքիայի կողմից օկուպացիայի մասին, որի համար այդ երկիրը պատիժ չկրեց`կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը»:
Բաբուխանյանը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ՀՀ տարածքների օկուպացիան: Նա նաև նշել է, որ այսօրվա օկուպանտն ինքն է ուրիշներին մեղադրում օկուպացիայի մեջ:
ՍԻՄ առաջնորդը ՀՀ իշխանություններին առաջարկել է արել բարձրացնել Թուրքիայի կողմից ՀՀ տարածքների վերադարձման և փոխհատուցման հարցը և դա անել` կենտրոնացնելով աշխարհասփյուռ հայության ջանքերը:

No comments:

Post a Comment