Monday, November 29, 2010

Թուրք պատգամավորն այն մասին, թե որ դեպքում անհնար կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Report.am. 29-11-2010- "Դժվար է որեւէ բան կանխատեսել այս հարցում /հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում/: Իհարկե դա կապված է Հայաստանի հետագա գործողությունների հետ: Եթե Հայաստանը ապաօկուպացնի ադրբեջանական տարածքները եւ դադարեցնի Թուրքիային ներկայացնել անարդար պահանջներ, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է եւ դա կարող է տեղի ունենալ ավելի կարճ ժամկետներում: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա շատ արագ: Բայց եթե Ղարաբաղյան հարցում առաջընթաց չլինի եւ եթե Հայաստանը շարունակի ամեն անգամ անարդար պահանջներ ներկայացնել Թուրքիային, ապա կարգավորումն անհնար է",- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կին պատգամավոր Բիրղեն Քելեշը":

No comments:

Post a Comment