Panorama.am. 3-11-2010- Ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի կողմից Ադրբեջանի իշխանության ու մասնավորապես առաջին դեմքի հասցեին ուղղած քննադատությունները խիստ անհանգստացրել են պետության ղեկավարին: Իլհամ Ալիևն արդեն գիտակցում է, որ Ալի Քերիմլիի ելույթները ստվեր են գցել այն թեզերի վրա, ըստ որոնց Ադրբեջանը տարածաշրջանի առաջնորդ պետությունն է և չտեսնված զարգացում է ապրում: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադրի կողմից Ի.Ալիևի հեքիաթները հանրամատչելի լեզվով բնակչությանը բացատրելուց հետո՝ պետության ղեկավարն այլևս խուսափում է դուրս գալ ժողովրդի առաջ, ինչը հերթական անգամ դրսևորվեց գարնանային հեղեղումներից տուժած շրջաններ՝ Սաբիրաբադի, Իմիշլիի և Սաաթլիի վերջինիս կատարած այցի ժամանակ:
«Իշխանամետ մամուլը Ի.Ալիևի` այդ երեք շրջաններ կատարած այցի արդյունքում մեծ-մեծ ռեպորտաժներ են պատրաստել, ըստ որոնց` պետության ղեկավարը խոսել է հեղեղից տուժած և դեռ խնդիրների մեջ խրված այդ երեք շրջանների զարգացումից և խնդիրների լուծումից, սակայն ոչ թե բնակչության առաջ, այլ` գործադիր իշխանության և այլ պետական կառույցների աշխատակիցների: Դա պարզ երևում է թերթերում բերված բոլոր լուսանկարներում:
«Բացահայտ է, որ քաղաքացիները մեկուսացվել են պետության ղեկավարից,- գրում է թերթը:- Իհարկե, դա կատարվել է հենց իր` Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Չէ՞ որ հեղեղումների աղետից փրկված, մինչև կոկորդը խնդիրների մեջ խրված հասարակ քաղաքացու առաջ ինչ-որ զարգացման մասին խոսելը միայն ծիծաղ կառաջացներ…»:
«Հատկանշանական է, որ Ադրբեջանի նախագահը քողարկված կերպով փորձել է պատասխանել Ա.Քերիմլիի` իր հասցեին հնչեցրած քննադատություններին: «Քաղաքականությունը ոչ թե որոշ գործիչների արած անպատասխանատու հայտարարություններն են, այլ կոնկրետ գործերը` այս նորակառույց դպրոցը, տունը, ճանապարհը: Սա է քաղաքականությունը: Ես այսպես եմ հասկանում քաղաքականությունը»,- ասել է նա իր առաջ կանգնած իշխանավորներին: Բայց չէ՞ որ Ալի Քերիմլին քաղաքացիներին բացատրել և ապացուցել է, որ այդ մի քանի դպրոցները, տները, ճանապարհները կառուցվել են` թալանելով պետական միջոցները: Իլհամ Ալիևը չի հասկանում, որ որևէ տեղ պետական բյուջեի հաշվին դպրոց կամ ճանապարհ կառուցելը ոչ թե քաղաքականություն է, այլ` պետության պարտականություն»,- հեգնում է «Ազադլըգը»:
No comments:
Post a Comment