News.am. 24-11-2010- Հայաստանի քաղաքացիները 2010 թ. ընթացքում սկսել են ավելի հաճախակի այցելել Վրաստան։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2010 թ. 10 ամսում Հայաստանից Վրաստան է այցելել 428,2 հազար մարդ, որը 54 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Հայերից ավելի շատ Վրաստան այցելել են միայն ադրբեջանցիները՝ 438,8 հազար մարդ։Հայաստանից Վրաստան այցելողների մոտ կեսը զբոսաշրջիկներ են, մյուս կեսը այցելում են իրենց ծանոթներին կամ բարեկամներին։
No comments:
Post a Comment