Monday, November 22, 2010

Սարկոզիի, Գյուլի ու Էրդողանի «կատվային պատերազմները»

HayNews.am. 22-11-2010- Պորտուգալիայի մայրաքաղաքում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Թուրքիան ներկայացնող նախագահ Աբդուլլահ Գյուլի և նրա ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիի միջև տարաձայնություն է ի հայտ եկել, որին խառնվել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը` պաշտպանելով իր նախագահին:
Hurriyet-ի փոխանցմամբ՝ Սարկոզին պնդել է, որպեսզի Իրանի անունը նշվի որպես հնարավոր միջուկային հարձակման գլխավոր թիրախ, ինչը ամենևին Թուրքիայի պատվիրակության սրտով չի եղել: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր պահանջը՝ նշելով, որ իրենք «կատվին կատու են ասում», այսինքն՝ իրերը պետք է իրենց անունով կոչել:
Սակայն Սարկոզիի և Գյուլի «վեճին» խառնվել է նաև վերջինիս հայրենակիցն ու համակուսակիցը՝ Էրդողանը՝ նշելով, որ «իրենք էլ կատվին կատու են ասում» և հավելել, որ «ՆԱՏՕ-ի համակարգը ոչ թե հարձակվողական, այլ պաշտպանողական բնույթի է»:

No comments:

Post a Comment