News.am. 19-11-2010- Ֆրանսիայում գտնվող թուրքական մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպել է ֆրանսիական սենատի թուրք-ֆրանսիական բարեկամության խմբի համանախագահ Ժակ Բլանի հետ։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում է եղել նաեւ ֆրանսիական սենատում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը։ Այն հարցին, թե Հայոց ցեղասպանության հետ կապված ի՞նչ տեսակետ ունի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է. «Մենք մեր երկրի արխիվները բացել ենք, Հայաստանը՝ չի բացել։ Թողնենք, որ պատմությունն ուսումնասիրեն պատմաբանները։ Մենք կողմ ենք, որ պատմությունը քննարկվի արխիվների փաստաթղթերի հիման վրա։ Թող Հայաստանն էլ բացի արխիվները»,-նշել է թուրք ընդդիմադիրը՝ պնդելով, թե Ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելը դեմ է խոսքի ազատության սկզբունքին։
Ֆրանսիացի սենատորն իր հերթին նշել է, թե «վտանգը» սենատում է եւ այդ հարցում պետք է Թուրքիան իր տեսակետը լավ ներկայացնի։
No comments:
Post a Comment