Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքում անհայտ անձինք գնդակոծել են ազգությամբ ավարցի գործարարների մեքենան: Արդյունքում զոհվել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող ավարական Զաքաթալա քաղաքի բնակիչ Ազիզ Իսմաիլովն ու Զաքաթալայի շրջանի Ջար գյուղաքաղաքի բնակիչ Քամիլ Քաշթաևը: Երկուսն էլ հաջողակ գործարարներ էին, ովքեր Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով ստիպված էին լքել հայրենի տները:Ինչպես հայտնում են դաղստանյան «Նոր գործ» թերթի մեր գործընկերները, հանցագործերն Audi մակնիշի ավտոմեքենայով կտրել են Mazda 6 ավտոմեքենայով ընթացող ավարցի գործարարների ճանապարհը, դուրս եկել մեքենայից և հրազենի 15 փամփուշտ արձակել Իսմաիլովի և Քաշթաևի ուղղությամբ:
Նշենք, որ վերջերս Ռուսաստանի տարածքում հաճախ են տեղի ունենում նման դեպքեր: «Նոր գործ» թերթի խմբագրությունից հայտնում են, որ անցած մեկուկես տարիների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներում սպանել են մոտ տասը զաքաթալցի ավարների: «Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն, այդ սպանությունների մեծամասնությունը կատարում են Ադրբեջանից ժամանած այն հանցավոր խմբերի ներկայացուցիչները, որոնք համագործակցում են ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Մասնավորապես Ադրբեջանի հանրապետությունից բազմիցս Վոլգոգրադ են ուղարկել նման քիլերների: Այնտեղ մի քանի տարիների ընթացքում սպանել են ավելի քան քսան ավարների: Ադրբեջանի իշխանությունների հետ հակասություն ունեցող ավարներին սպանել են նաև Դաղստանում: Հաճախ նույնիսկ համագործակցում են տեղի իրավապաշտպան մարմինների հետ: Այսպես, օրինակ, 2003 թվականի փետրվարին Դաղստանի զինկոմիսարիատին հարող տարածքում անհայտները գնդակոծել են ԳԱԶ-2410 մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորներ Սուլեյման Աբդուլլաևն ու Գաջիմահոմեդ Մահոմեդովը զոհվել են: Երկուսն էլ Ադրբեջանի տարածքում գտնվող ավարական Բելոկանի շրջանից դուրս եկած գործարարներ էին: Հանցագործները մինչ օրս հայտնաբերված չէն»:
Նշենք, որ քաղաքական և գաղափարական ընդդիմախոսների դեմ պայքարի նման մեթոդներ ադրբեջանցիները կիրառում են ոչ միայն այդ պետության բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների, այլև հայերի հանդեպ: Այսպես Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետություն գործուղղված դիվերսանտ Թուրքի Արշակը 2008 թվականի ապրիլի 22-ին կրակել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի տան վրա: Վերջինս կենդանի էր մնացել միայն երջանիկ պատահականության արդյունքում: Ադրբեջանցի դիվերսանտի գնդակը կպել էր պատուհանի ճաղավանդակին: Հետագայում պարզ է դարձել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների լիկվիդացման ենթակա անձանց ցուցակում Լևոն Մելիք-Շահնազարյանի անունից բացի նշված էին նաև Զորի Բալայանի և Իգոր Մուրադյանի անունները:
Ըստ Times.am-ի
No comments:
Post a Comment