News.am. 22-11-2010- Թուրքիայի Մարդինի նահանգի Միդյաթի քաղաքապետին ծեծել են՝ աղբը չթափելու զգուշացում անելու համար։Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Միդյաթի քաղաքապետ Շեհմուշ Նասիրօղլուն շրջել է քաղաքում եւ նկատել, որ քաղաքացիներից մեկը չնախատեսված ժամին է փորձում աղբ թափել։
Քաղաքապետը զգուշացրել է քաղաքացուն, որ տվյալ ժամին չի կարելի աղբ թափել, ինչին ընդդիմացել է քաղաքացին եւ վիճաբանության մեջ մտել քաղաքապետի հետ։ Քաղաքացուն օգնության հասածները մահակներով ու քարերով ծեծել են քաղաքապետին, ում մի կերպ են փրկել եւ հասցրել հիվանդանոց։

No comments:
Post a Comment