Monday, November 1, 2010

Իսրայելը կոչ է անում բոյկոտել Թուրքիային

News.am. 1-11-2010- Իսրայելական կառավարության անդամները կտրուկ արձագանքել են Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի որոշմանը՝ Իսրայելն ընդգրկել արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկանում:
Իսրայելի զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովը Թուրքիայի տուրիստական բոյկոտի կոչ է արել՝ խորհուրդ տալով քաղաքացիներին ընդհանրապես չայցելել այդ երկիր:
Իսրայելի ներքին գործերի նախարար Էլի Իշայը ափսոսանք է հայտնել թուրքական կառավարության քաղաքականության առթիվ եւ նշել է, որ «Իրանի հետ Իսրայելը եւս ինչ-որ պահի հրաշալի հարաբերություններ ուներ»:
Ըստ REX-ի, հոկտեմբերի 30-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է առաջիկա 5 տարվա անվտանգության հայեցակարգը, որտեղ նշվում է, որ Իսրայելն իր գործողություններով կարող է սպառազինությունների մրցավազքի սկիզբը դնել: Ի դեպ, հայեցակարգի արտաքին սպանալիքների շարքից հանվել են Սիրիան, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանն ու Իրանը:

No comments:

Post a Comment