Thursday, November 25, 2010

Էրդողանը սպառնացել է Իսրայելին. Եթե պետք լինի, մենք մարդասպանին կանվանենք մարդասպան

News.am. 24-11-2010- Անկարան կոչ է արել Իսրայելին նպաստել խաղաղությանը Մերձավոր Արեւելքում, հավաստիացնելով, որ դրանից կշահի հենց Թել-Ավիվը:
«Ժամանակն է, որ Իսրայելի կառավարությունը հասկանա, որ եթե Մերձավոր Արեւելքում խաղաղություն տիրի, դրանից կշահի ոչ միայն տարածաշրջանը, այլեւ հենց Իսրայելը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր Լիբանան կատարած պաշտոնական այցելության ժամանակ:
Նա կրկին նդրադարձել է «Ազատության նավատորմի» միջադեպին եւ դրա ընթացքում 9 թուրքերի սպանությանը, որից հետո Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացան:
«Եթե պետք լինի, մենք մարդասպանին կանվանենք մարդասպան եւ երբ գա ժամանակը, մարդասպանից հաշիվ կպահանջենք ամեն ինչի համար: Ոչ ոք թող չկասկածի դրանում»,- հայտարարել է Էրդողանը, կոչ անելով Իսրայելին «նոր սխալներ թույլ չտալ եւ ներողություն խնդրել»:

No comments:

Post a Comment