Panorama.am. 22-11-2010- Անկարայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Բագիրովը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի հետ ունեցած վիզային խնդիրն առաջիկայում գտնելու է իր լուծումը: Նա նույնիսկ դա այդչափ կարևոր նշանակության հարց չի համարել Ադրբեջանի ու Թուրքիայի պես եղբայրական պետությունների համար:
Ըստ թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվական կայքի` Բագիրովը նշել է, որ Ադրբեջանը վիրավորված չէ Թուրքիայից, ինչ է թե Անկարան ձեռնամուխ է եղել հայ-թուրքական հարաբերութունների կարգավորմանը: Նա ստահոդ է համարել, բոլոր այն տեղեկությունները, թե հայ-թուրքական բանակցությունները բացասաբար են ազդում թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:
«Աշխարհում Թուրքիայի ու Ադրբեջանի պես միմյանց աջակցող երկրներ չկան: Ադրբեջանը որևէ կերպ վիրավորված չէ ու չի լինի: Եղբայրները միմյանց չեն վիրավորում»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը:
Վերջինս խոսել է նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների մասին: Հավաստիացրել է, որ ադրբեջանական խանութները հեղեղված են թուրքական պարենային ապրանքներով: « Մինչդեռ երկու ամիս է այստեղ եմ, բայց Անկարայի խանութներում չկարողացա ադրբեջանական արտադրանք տեսնել: Ափսոս, թուրքական խանութներում Ադրբեջանից ներմուծված ապրանքներ չկան»:
Անդրադառնալով Եվրոպայի գազի պահանջարկը բավարարելուն միտված «Nabucco» նախագծին` Բագիրովը նշել է, որ Բաքուն պատրաստ է գազ տրամադրել այդ նախագծին, բայց դեռևս առաջարկ չի ստացել:

No comments:
Post a Comment