Thursday, November 18, 2010

Բաքվում մեկնարկում է մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Tert.am. 18-11-2010- Ադրբեջանում նոյեմբերի 18–ին կանցկացվի մերձկասպյան երկրների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը, որի աշխատանքներին կմասնակցեն մերձակսպյան 5 երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները։ Գագաթնաժողովում սպասվում է քննարկում Կասպյան տարածաշրջանի իրավական կարգավիճակի, ինչպես նաև Կասպիական տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծման մասին։
Ինչպես նշում է GHN–ը, այսօր Բաքվում տեղի կունենա նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մեդվեդևի օգնականՍերգեյ Պրիխոդկոն։
«Մենք պետք է պարզենք, թե իրանցիներին ինչն է անհանգստացնում, ինչու նրանք չեն համաձայնում. դա չի նշանակում, որ մենք կհամաձայնենք նրանց փաստարկներին, բայց կարծում եմ, որ խոսել ամեն դեպքում պետք է, որպեսզի պարզ լինի մեր դիրքորոշումը, Իրանի դիրքորոշումը՝ կապված իրենց մտադրությունների, միջազգային հանրության մտահոգության հետ հաշվի նստելու հետ, ինչպես նաև հասկանալու՝ ինչ ուղղությամբ տանել Իրանի հետ միջուկային խնդրի վերաբերյալ երկխոսությունը ՄԱԳԱՏԷ-ի գլխավվորությամբ»,– ասել է Պրիխոդկոն։

No comments:

Post a Comment