Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը: Հավատարմագրերի հանձնումը, որպես կանոն, համարվում է սովորական արձանագրային միջոցառում, սակայն տվյալ դեպքում դա այդպես չէ:
ՀՀ-ում Իսրայելի նոր դեսպանի նշանակման քաղաքական շեշտադրումները ներառվում են սկզբունքորեն նոր տարածաշրջանային իրողությունների համատեքստում, ավելի հստակ` թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ բարդացման:
Ներկայումս տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Իսրայելն ու Հայաստանը` ի դեմս Թուրքիայի, ընդհանուր հակառակորդ ունեն:
Այդ իմաստով երկու պետությունների փոխհարաբերությունները տեսականորեն կարող են նոր մակարդակի հասնել: Մասնավորապես, ԱՄՆ-ում գործող հզոր հրեական լոբբինգը կարող է թույլ տալ իրեն աջակցել Հայոց ցեղասպանության «հայկական բանաձևերին», և այդկերպ թուլացնել Թուրքիայի դիրքերը միջազգային քաղաքական ասպարեզում:
Կենտրոնական հրեական www.sem40.ru աղբյուրն ընդգծում է. «Թուրքիան կարող է մեկընդմիշտ զրկվել ԱՄՆ-ում հրեական լոբբինգի հզոր աջակցությունից և Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը կասեցնելու նրա ջանքերից»:
«ԱՄՆ հրեական համայնքը դադարել է Կապիտոլիումում առաջ քաշել Թուրքիայի շահերը» հոդվածում «Վաշինգտոն թայմզի» թղթակից Էլի Լեյքը գրում է, որ անհնար է հավատալ, որ «Ազատության նավատորմիղի» դեմ Իսրայելի գործողություններին Անկարայի կատաղի արձագանքի հետևանքն այլ լիներ:
Նա հիշեցնում է, որ 2008 թ. առաջատար հրեական կազմակերպությունները որոշել էին այլևս չկասեցնել ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, ինչը, ըստ լրագրողի, թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման արձագանք էր:
Մինչդեռ 2002 թ. ՀՀ-ում Իսրայելի դեսպան Ռիվկա Քոենը Երևանում հայտարարել էր, որ «ոչինչ, այդ թվում նաև` հայոց ողբերգությունը, հնարավոր չէ համեմատել հրեաների ցեղասպանության հետ»: Այդ կապակցությամբ ՀՀ արտաքին գերատեսությունը նույնիսկ բողոքի նոտա էր ուղարկել Իսրայելի արտգործնախարարությանը: Դրանում նշվում էր, որ Հայաստանն անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության փաստի ցանկացած ժխտում կամ նսեմացում, ինչ պատճառաբանությամբ էլ դա արվի:
Երևանում Իսրայելի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն ժամանակ հայերի շրջանում լայն արձագանք ստացավ: «Կալիֆորնիա կուրիերի» հրատարակիչ Հարութ Սասունյանը գրել էր, որ «Իսրայելի դեսպանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը կատարվել է նրա կառավարության դիրքորոշումից ելնելով: Մի բան պարզ է. Իսրայելի ղեկավարները պատրաստ են զոհաբերել պատմական ճշմարտությունը`հանուն Թուրքիայի հետ իրենց ռազմավարական կապերի»:
Սակայն այսօր իրավիճակն արդեն այլ է: Դա բացատրվում է թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ:
Հոկտեմբերի 30-ին` ՀՀ-ում Իսրայելի նոր դեսպանի նշանակման առնչությամբ, Կենտրոնական հրեական աղբյուրը գրել է, որ «արդեն ավելի քան երկու տասնամյակ` ողջ աշխարհի աչքի առաջ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը»:
Նույն ինտերնետային կայքը հիշեցնում է, որ «Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՆԿԱ) ԱՄՆ կոնգրեսի համար հուշագիր է տարածել, որում մեղադրում է Թուրքիային երկակի չափորոշիչներ կիրառելու մեջ: ԱՆԿԱ-ն ընդգծում է, որ Թուրքիան վերջին երկիրն է, որ իրավունք ունի մյուս երկրներին բարոյական խրատներ տալ: Հուշագրում թվարկվում են 100 տարվա ընթացքում և´ տանը, և´ արտասահմանում թուրք առաջնորդների իրականացրած բռնության և ագրեսիայի բոլոր գործողությունները»:
Մեկ այլ իսրայելական` IzRus կայքն ընդգծում է. «Թերևս առաջին անգամ հետխորհրդային տարածքում Իսրայելի դեսպանին, որը սովորաբար համատեղում է դիվանագիտական գործունեությունը մի շարք պետություններում, առաջարկում են կենտրոնանալ Հայաստանի վրա»:
Շմուել Մեյրոմը ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի: Նա Իսրայելի արտգործնախարարությունում ԱՊՀ երկրների դեպարտամենտի նախկին ղեկավարն է, իսկ վերջին տարիներին եղել է Իսրայելի դեսպանը Խորվաթիայում:
ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնելիս դիվանագետն ասել է, որ «Հայաստան-Իսրայել համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճման հաստատմանը» և առաջին անգամ վստահեցրել, որ «Իսրայելը ցանկանում է երկկողմ հարաբերությունները գերազանց մակարդակի բարձրացնել»:

No comments:
Post a Comment