«Լրագիր» 16-11-2010- Հայրենի հեռուստալրատվականները, ինչպես միշտ, մեկ մարդու նման լուսաբանում էին մի քանի տասնյակ երիտասարդների “Գնում ենք բանակ” ակցիան, որ կարծես թե իրականացնում էր Երիտասարդ համալսարանականների միություն ՀԿ-ն: Ինչպես հայտարարում էին ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները, դրա նպատակը բանակի հեղինակությունը բարձրացնելն է:
Մի քանի տասնյակ երիտասարդ, դրոշներով եւ աղաղակով, “բա~նակ, բա~նակ” գոչելով քայլում են փողոցով, գնում են եռաբլուր, ծաղիկներ են դնում զոհերի շիրիմներին, դա ներկայացնելով որպես բանակի հեղինակության բարձրացման քայլ: Մինչդեռ, այդ ամենից թերեւս ոչ այնքան բանակի հեղինակությունն է բարձրանում, որքան մարդկանց ձեռքերը, որ ծածկեն ականջները, որպեսզի խուսափեն այդ անկանոն աղմուկի ունկնդիրը դառնալու հեռանկարից:
Աստված երիտասարդ համալսարանականների հետ: Բայց նրանց հետ է նաեւ կարծես թե ՊՆ-ն, այսինքն պաշտպանության նախարարությունը: Համենայն դեպս, հեռուստալրատվականները տեղեկացնում էին, որ ակցիային աջակցում է պաշտպանության նախարարությունը: Ինչ կարող ես ասել, ճաշակի եւ մտածողության խնդիր է:
Օրինակ, կարելի է մտածել, որ բանակի հեղինակությունը բարձրանում է այնտեղ տեղի ունեցող կոռուպցիայի եւ այլ, մարդկային կորուստների հանգեցնող հանցագործությունների մեղավորներին բացահայտելով եւ պատասխանատվության ենթարկելով, որ բանակի հեղինակությունը բարձրանում է այդ բանակում փոխհարաբերությունները գրված, ոչ թե չգրված կանոնների վրա կառուցելով եւ հանրությանը դա որպես գրված կանոնների վրա կառուցվող փոխհարաբերությունների արդյունավետության օրինակ ներկայացնելով:
Կարելի է նաեւ մտածել, որ բանակի հեղինակությունը բարձրանում է այդօրինակ ցուցադրական ակցիաներով, որոնք աղմուկից ու աղաղակից բացի, մեծ հաշվով այլ բան չեն ներկայացնում իրենցից: Եթե Հայաստանի պաշտպանության նախարարությունն աջակցում է այդօրինակ ակցիաներին, ուրեմն այնտեղ հենց այդպես էլ մտածում են: Եվ պատահական չէ, որ բանակի իրավիճակը մեծ հաշվով որեւէ կերպ չի փոխվում, արտաքին հանդերձանքից բացի, իսկ եթե ինչ որ բան էլ փոխվում է, ապա այդ փոփոխության ծավալն այնքան քիչ է լինում, որ փոփոխությունները շատ արագ խեղդվում են ընդհանուր մթնոլորտային ճնշումներից:
Ինչպես երեւում է, Հայաստանի բանակի հանդերձանքի եւ կառուցվածքի առումով խորհրդային ժամանակները բավական արագ հետ են գնում, սակայն բանակի կառավարման եւ փոխհարաբերությունների մշակույթի փոփոխության, մտածողության առումով, իրավիճակը շարունակում է լռված մնալ խորհրդային ժամանակներում, երբ շեշտը դրվում էր պարզունակ քարոզչության վրա, ուշադրություն չդարձնելով, թե այդ քարոզչությունն իրականում ինչ նստվածք է թողնում հասարակության մոտ:
Բանակի հեղինակությունը բարձրացնելու արդյունավետ տարբերակը այդ խորհրդաոճ քարոզչությունը չէ, այլ գործը, բանակի բարեփոխմանն ուղղված իրական քայլերը: Խոսքն այն մասին չէ, որ բանակը պետք է փոխել մի քանի օրում: Խոսքը մի քանի քայլերի մասին է, որոնք պետք է լինեն բանակի գործնական վերափոխման մեկնարկը: Երբ հասարակությունը տեսնի այդ քայլերը, ապա ամենեւին կարիք չի լինի տասնյակ երիտասարդների քայլեցնել փողոցներով եւ “բա~նակ, բա~նակ” գոչել տալ: Իսկ եթե հասարակությունը չի տեսնում իրական քայլերի մեկնարկը, այլ միայն տեսնում է, որ իրեն փորձում են բավարարել խոսքերով, ապա տասնյակ չէ, հարյուրավոր եւ հազարավոր երիտասարդներ էլ եթե “բա~նակ” գոչեն, դրանից բանակի հեղինակություն չի բարձրանա:
Պաշտպանության նախարարությունը լուրջ կառույց է լուրջ պետություններում: Դրա լրջությունից է նաեւ երեւում տվյալ պետության լրջությունը: Հետեւաբար, նախարարությունը նույնիսկ քարոզչական ակցիաների դիմելիս պետք է մտածի դրանց լրջության, սոլիդության մասին: Դրանք էլ իհարկե երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծման գործիքներից մեկն են, սակայն եթե այդ գործիքները կիրառվում են մտածված, մշակված եւ գործով հիմնավորված ձեւով: Հակառակը Խորհրդային Միությունն էր, իր ճակատագրով:
Հետեւաբար, խնդիրը հայկական բանակի կառավարումը խորհրդային մտածողությունից հնարավորինս արագ ազատելն է: Պետք է բանակի կառավարումն ու բանակային քաղաքականությունը մշակող բարձրագույն պաշտոններում հնարավորինս շատ ներգրավվեն մարդիկ, որոնք զերծ են խորհրդային մտածողության կաղապարներից, որոնք կարողանում են ազատ մտածել, խնդիրները համակողմանի եւ կարծրատիպերից դուրս դիտարկել, որոնք հասկանալով բանակի պահպանողական էությունը, կարողանում են այդ էությունը սպասարկել բավական ճկուն մոտեցումներով:
Համաշխարհային բանակշինության ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական, հեռահար հաջողության հասել են արեւմտյան քաղաքակրթության, արեւմտյան արժեհամակարգի եւ մտածողության վրա կառուցված բանակները, որոնք այժմ կենտրոնացված են ՆԱՏՕ-ում: Խնդիրը ամենեւին Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չէ: Պարզապես պետք է ոչ միայն արտաքինով, ձեւով, այլ նաեւ բովանդակությամբ կիրառել հաջողակ բանակաշինության փորձը: Այլապես հայկական բանակը հայտնվել է մի վիճակում, երբ ձեւով կիրառվում է արեւմտյանը, ժամանակակիցը, իսկ բովանդակությամբ, մտածողությամբ շարունակում է իշխող լինել բանակաշինության այսպես ասած հակառակ “քաղաքակրթական բեւեռը”` ռուսականը, որն ինքն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է, եւ կրկին այն պատճառով, որ մտածողությունը մնացել է խորհրդային ժամանակներում:
Բանն այն չէ, որ ՆԱՏՕ-ական արժեհամակարգի երկրների բանակներն իդեալական ու անթերի են, իսկ խորհրդա-ռուսականը թերարժեք: Ամենեւին: Խոսքն ընդհանուր նկարագրի, մրցունակության, ժամանակակից համաշխարհային թե քաղաքական, թե քաղաքակրթական միտումների հանդեպ համարժեք լինելու մասին է: Այդ առումով, Հայաստանը պետք է իր բանակում, պաշտպանական համակարգում կատարի կամ մտածողության վերափոխում կամ մտածողների փոփոխություն: Հենց դրան պետք է ուղղված լինեն նախարարության քարոզչական ռեսուրսները, ոչ թե աղմկելուն, հենց դրանով, դրա շուրջ քննարկումներ ծավալելով պետք է գրավել հանրային ուշադրություն, ոչ թե աղմկելով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment