Tert.am. 22-11-2010- Գերմանիայում ձերբակալվել է 6 հոգուց բաղկացած մի խումբ, որը ծրագրում էր հարձակում իրականացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի վրա։Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալված ահաբեկչական խմբի անդամներից մեկն ազգությամբ թուրք է։ Նշվում է նաև, որ խումբն առնչություն ունի «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։
Der Spiegel–ի տեղեկացմամբ՝ խումբը ձերբակալվել է մի ահաբեկչի կողմից Գերմանիայի իրավապահներին տրամադրած տեղեկատվության հիման վրա։ Ահաբեկիչները ծրագրում էին հարձակվել Գերմանիայի խորհրդարանի վրա 2011թ. փետրվարին կամ մարտին և սպանել մեծ թվով գերմանացի խորհրդարանականների։

No comments:
Post a Comment