Monday, November 22, 2010

Գյուլն ու Սարկոզին վիճել են

News.am. 22-11-2010- Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահները Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում սուր քննարկում են ունեցել, գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Սարկոզին պնդել է, որ Իրանը որակվի որպես պոտենցիալ միջուկային գրոհի գլխավոր աղբյուր: Ի վերջո, ՆԱՏՕ-ն ընդունել է Թուրքիայի առաջարկած ձեւակերպումը եւ Իրանը չի հաշատկվել:
Թուրքերը բարի ծառայություն մատուցեցին արեւելյան հարեւանին եւ կարողացան նաեւ պահպանել հավատարմությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Քննարկման ընթացքում Թուրքիայի նախագահ Գյուլը, դիմելով Սարկոզիին, պահանջել է որեւէ երկիր չնշել փաստաթղթի մեջ: Գագաթաժողովի ավարտից հետո Գյուլը թուրք լրագրողներին ասել է, որ երկրորդ Իրաք տարածաշրջանում չի լինի:

No comments:

Post a Comment