Monday, November 29, 2010

Ահմեդ Դավութօղլի. «Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածություն չկա»

Diplomat.am . 29-11-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Վաշինգտոն գնալու ճանապարհին, որտեղ նա հանդիպելու է Հիլլարի Քլինթոնի հետ, պատասխանելով լրագրողների հարցերին, գնահատական է տվել թուրք-ամերիկական հարաբերություններին: Ի պատասխան այն բանի, որ իբր Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում սառեցում է նկատվում, Դավութօղլուն ասել է, որ երկրների միջև «լարվածություն չկա, սակայն հասարակության մեջ նման կարծիք է ձևավորվել»:
Դավութօղլուի խոսքերով, այդ երկրներից ոչ մեկը մյուսի դեմ ելույթով հանդես չի եկել:
Իսկ ինչ վերաբերում է Իրանին, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է հետևյալը. «ԱՄՆ-ն մեծ նշանակություն ունի: ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները շարունակվում են արդեն 300 տարի, իսկ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ` ամբողջ հազարամյակ, բացի դրանից, մենք հարևաններ ենք», -ընդգծել է նա:

No comments:

Post a Comment