Թերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.- Պարոն նախարար, ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաճախակի դարձած հակահայկական և ռազմատենչ հայտարարություններին։ Ըստ որոշ վերլուծաբանների, դա նշանակում է, որ Հայաստանի դիրքերը թուլացել են։
- Սկսեմ նրանից, որ ղարաբաղյան հակամարտության դաշտում Հայաստանի դիրքերը ամենևին չեն թուլացել, այլ հակառակը։ Թե ռազմական և թե դիվանագիտական առումներով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այսօր շատ ավելի պատրաստ են դիմակայելու որևէ տարածքային ոտնձգության, քան 1990թ.-ի սկզբին։ Դիրքերի թուլացումը, ինչպես ասացիր, ներկայումս ավելի շատ վերաբերում է ադրբեջանական կողմին։ Այդ պետության ղեկավարները շատ լավ գիտակցում են, որ, ինչպես փորձը ցույց տվեց, ուժային ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծել չի կարելի։ Յուրաքանչյուր նոր փորձ ի սկզբանե դատապարտված է անհաջողության և ավելի կվատթարացնի Ադրբեջանի վիճակը՝ թե արտաքին քաղաքական և թե ներքաղաքական առումներով։ Իսկ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես նրա զինանոցում մնացած այն միակ միջոցը, որով փորձում է չկորցնել իր ընտրազանգվածը կամ խոչընդոտել Ղարաբաղի անկախության և միջազգային ճանաչման անդառնալի գործընթացին։
- Սակայն Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է կտրուկ ավելանալ, և այդ երկիրը նոր սպառազինություններ է ձեռք բերում և շարունակ բարձրաձայն խոսում է այդ մասին։
- Հայաստանը հավասարակշռում է Ադրբեջանի կողմից չարտադրված զենքի մրցավազքը ՀՀ զինված ուժերի որակական հատկանիշների կատարելագործմամբ, ինչպես նաև միջազգային անվտանգության համակարգերի և մի շարք երկրների հետ ռազմական համագործակցությամբ և դրա ընդլայնմամբ։ Մի մոռացեք, որ պատերազմների պատմության վիճակագրությունը ցույց է տալիս, որ քանակական գերակայությունը մարտում ամենևին չի նախանշում վերջինիս արդյունքը։ Ելնելով ղարաբաղյան պատերազմի օրինակից՝ կարելի է վստահ ասել, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին, տեղանքը, օպերատիվ հնարամտությունը և հրամանատարների մտավոր որակները, ավելի կարևոր դեր են խաղում մարտում հաջողության հասնելու համար։ Միաժամանակ դուք պետք է տեղյակ լինեք, որ այսօր մեր զինված ուժերում առկա սպառազինությունն արդիական է, և մենք էլ ենք նոր տեխնիկա ձեռք բերում առանց սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու։

No comments:
Post a Comment