Report.am. 4-11-2010- Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հիմնադրվել է 7-րդ դարում, թեև 4-րդ դարից սկսած Երուսաղեմի սրբազան հողի վրա կային արդեն հայապատկան վանքեր և տարածքներ: Երբ հայ իշխանները և նախարարները ուխտի էին գնում տերունակոխ սրբավայրեր, շատերը նաև տարածքներ էին գնում Երուսաղեմում և վանքեր կառուցում` նվիրաբերելով Հայ Եկեղեցուն:
Հովհաննես Գաբեղյան Կաթողիկոսի ժամանակ (557-574թթ.) հայկական վանքերի, եկեղեցիների և կալվածքների թիվը հասնում էր 70-ի: Բնականաբար նման մեծ թվով վանքերն ու եկեղեցիները անհրաժեշտ էր պահպանել, որի համար պահանջվում են նյութական և մարդկային ռեսուրսներ: Բոլոր դարերում հայությունը մեծ դժվարությունների ու զրկանքների գնով աշխատել է պահպանել իր սրբությունները: Սրբատեղիների պահպանության հարցը մշտապես եղել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության թիվ մեկ խնդիրը:
Ժամանակի ընթացքում բավականին մեծ թվով կալվածքներ և սրբավայրեր տարբեր պատճառներով կորսվել են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման խնդրի առջև այլևս չկանգնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:
Այսօր նույնպես Պատրիարքության կյանքում ծառացած են անհապաղ լուծման կարոտ մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են Պատրիարքարանի առաքելության արդյունավետ իրականացմանը:
Երուսաղեմի հայապատկան սրբատեղիները համազգային արժեքներ են` ավանդված սրբազան նախնյաց կողմից և սրբատեղիների իրավատերը ողջ հայ ժողովուրդն է, հետևաբար սրբատեղիների ճակատագիրը մտահոգում է համայն հայությանը:
Առաջիկային սպասվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ընդհանուր միաբանական ժողով, որի ընթացքում քննարկվելու են Պատրիարքությանը հուզող խնդիրներ:
Հասարակական որոշ շրջանակներ և հրապարակումներ անդրադաձել են, որ Երուսաղեմի Հայոց Պատրաիրքությունը` իբրև Հայ Եկեղեցու նվիրապետական սրբազան Աթոռ` օրավուր նոր թարմ ու աշխույժ ուժի անհրաժեշտություն է զգում:
Երուսաղեմի Հայոց ներկայիս Պատրիարք Տ. Թորքոմ արք. Մանուկյանը, իր գահակալության քսան տարիների ընթացքում բավական ծրագրային աշխատանքներ է կատարել` սրբատեղիների պահպանման, շինությունների վերանորոգման, երիտասարդ եկեղեցականների պատրաստության և այլ ուղղություններով: Սակայն այսօր Պատրիարքը առաջացած տարիքում է և ի հայտ եկած առողջական խնդիրները դժվարացնում են Պատրիարքի գործունեությունը, ինչի հետևանքով պատրիարքարանի աշխատանքները տուժում են:
Յուրաքանչյուր ղեկավարի աշխատանք պահանջում է առաջին հերթին վարչական և կազմակերպչական պարտականությունների կատարում, ամենօրյա զգոնություն և աշխուժություն, ինչը առաջացած տարիքում, բնական է, որ դժվար է հանդես բերել:
Պատրիարքության առջև ծառացած հարցերը երկար ժամանակ սպասում են իրենց լուծմանը, և հապաղումը հղի է անցանկալի և անդառնալի հետևանքներով: Խնդիրների լճացումը հետագայում կհանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որից դուրս գալու համար անգամ համազգային ջանքերը չեն օգնի:
Բնականաբար այս իրավիճակը Պատրիարքին ևս մտահոգում է: Եվ ոչ միայն Պատրիարքին, այլև Սրբոց Հակոբյանց միաբանությանը, Հայ Եկեղեցու հոգևոր դասին և յուրաքանչյուր սրտացավ հավատացյալի, ով նախանձախնդիր է իր եկեղեցու հանդեպ:
Թերևս հենց այս գիտակցությամբ և Պատրիարքության ապագայի հանդեպ մտահոգությամբ` Պատրիարքը հանդես բերեց շրջահայաց հեռատեսություն և իրեն Փոխանորդ նշանակեց, որը, սակայն, սպասված արդյունքը չունեցավ: Բանը նրանումն է, որ Հայ Եկեղեցու կանոնների համաձայն` Փոխանորդի պաշտոնը չունի բավարար իրավասություններ ու անհրաժեշտ հեղինակություն, որոնցով կարելի կլիներ արմատական լուծում գտնել Պատրիարքության կյանքում առկա խնդիրներին:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ներկայիս գործում է 1888 թվականի բարեփոխված կանոնադրությամբ, որով կազմակերպում է նաև Պատրիարքի ընտրությունները:
Ըստ այդ կանոնադրության` Պատրիարքին ընտրում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց ընդհանուր միաբանական ժողովը, և Հայ Եկեղեցու որևէ այլ Աթոռի միաբան չի կարող մասնակցել միաբանական ընդհանուր ժողովին և քվեարկել: Ժողովի ժամանակ ներկայացվում է նաև Պատրիարքության գործունեության մեկամյա հաշվետվությունը: Ըստ կանոնադրության` ժողովը գումարվում է կանոնավորապես ամեն տարի մայիս ամսին և անհրաժեշտաբար, երբ Պատրիարքության կյանքում հույժ կարևոր և անհանգստացնող հարց կա, որի լուծման համար պահանջվում է բոլոր միաբանների մասնակցությունը;
Սակայն արդեն մի քանի տարի է՝ տարբեր պատճառներով միաբանական ընդհանուր ժողով չի գումարվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում, ինչը հակառակ է կանոնադրությանը:
Այսօր ժողովի անհրաժեշտությունը խիստ զգալի է և առաջիկային սպասվում է միաբանական ընդհանուր ժողով:
Առկա հարցերի շարքում խիստ հրատապային է Աթոռակից Պատրիարքի ընտրության հարցը, որը, անտարակույս, կնպաստի Պատրիարքության առջև ծառացած խնդիրների լուծմանը;
Փորձը ցույց տվեց, որ Պատրիարքական Փոխանորդի պաշտոնը արդյունավետ չեղավ և չնպաստեց Պատրիարքության կյանքում եղած խնդիրների լուծմանը: Իսկ Աթոռակից Պատրիարքի պարագային իրավիճակը բոլորովին այլ կլինի: Վերջինս կունենա անհրաժեշտ հեղինակություն և իշխանություն` հարթելու միաբանական ներքին կյանքի կնճիռները և իրավասություն` լուծելու Պատրիարքության արտաքին հարաբերություններում առկա խնդիրները և հայապատկան սրբավայրերի նկատմամբ Պատրիարքության իրավասությունների հետ կապված հարցերը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատմության մեջ եղել են Աթոռակից Պատրիարքներ, որոնք միանշանակ շոշափելի արդյունք են տվել Պատրիարքության կյանքում:
Առաջիկային սպասվող միաբանական ընդհանուր ժողովում օրվա պահանջն է Աթոռակից Պատրիարքի ընտրությունը, որը թուլ կտա արագորեն լուծումներ գտնելու Պատրիարքության առջև ծառացած խնդիրներին:
Հ. Բ.

No comments:
Post a Comment