Thursday, November 25, 2010

Լիբանանահայերն Էրդողանին դիմավորել են բողոքի ակցիայով

Tert.am. 24-11-2010- Այսօր երկօրյա այցով Լիբանան է ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի լիբանանյան այցելության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանում հավաքվել է մոտ 50 լիբանանահայ։ Լիբանանցիների մեկ այլ խումբ էլ Թուրքիայի վարչապետին դիմավորել է «Բարով եք եկել, Թուրքիայի և աշխարհի առաջնորդ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությամբ ցուցապաստառով։
Թուրքական Dogan («Դողան») գործակալության տեղեկացմամբ՝ ոստիկանությունը միջոցառումներ է իրականացրել հայերի և մյուս խմբի միջև բախումներից խուսափելու համար։
Թուրքիայի վարչապետի այցելության կապակցությամբ Բեյրութի մի շարք վայրերում տեղադրվել են Թուրքիայի դրոշներն ու Էրդողանի նկարները։

No comments:

Post a Comment