Tuesday, November 2, 2010

ՍԱՐԿՈԶԻՆ ԳՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ` ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՖԱՍԻԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ՞ՒՆԸ

«ԱԶԳ», 02-11-2010 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելելու է Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, սա կլինի Սարկոզիի առաջին այցելությունը Ադրբեջան:
Այս այցն, անշուշտ, ինքնին նշանակալի է, թեկուզ այն հիմքով, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկն է:
Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցի մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը: Նրա խոսքերով, այցի նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են: «Ներկա դրությամբ, հստակեցվում են Սարկոզիի այցելության ժամկետները», հայտարարել է ադրբեջանցի դեսպանը: Նրա ներկայացմամբ, երկկողմ բանակցություններում նախատեսված է քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցում Ֆրանսիայի դերակատարությունը, ինչպես նաեւ համանախագահ Բեռնար Ֆասիեի գործունեությունը: Շատ հետաքրքրական է, որ Ֆրանսիայի նախագահի` Ադրբեջան այցի շրջանակներում քննարկվելու է Ֆասիեի գործունեության հարցը, եթե հաշվի առնենք, որ վերջին լուրերի համաձայն նա շուտով կլքի այդ պաշտոնը, եւ թերեւս նրան փոխարինելու գա Հայաստանում մինչեւ հոկտեմբեր Ֆրանսիայի դեսպանությունը ղեկավարած Սերժ Սմեսովը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:

Post a Comment