«Լրագիր» 18-11-2010- Մոսկվայում ՌԴ վարչապետ Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը լիահույս է, որ Ռուսաստանի հետ գործակցության արդյունքում դուրս կգանք ճգնաժամից, քանի որ Հայաստանի հիմնական ձեռնարկությունները կա´մ համատեղ են, կա´մ ռուսական կապիտալով:
Որեւէ երկրի որակի մասին շատ բան են վկայում այդ երկրի տնտեսության մեջ կատարվող արտասահմանյան ներդրումները թե իրենց ուղղվածության, թե նաեւ իրենց աշխարահագրության առումով: Այդ տեսանկյունից, Հայաստանում ռուսական կապիտալի ներդրումների գերակշռությունը բավական հատկանշական է:
Ընդ որում, նկատելի է, որ այլ երկրների ներդրողները, կարծես թե առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում Հայաստանի հանդեպ, այդպիսով թերեւս ընդունելով, որ Հայաստանը Ռուսաստանի կապիտալի տիրույթն է: Իսկ ինչպես է ռուսական կապիտալը ամրապնդվել Հայաստանում: Դա հետաքրքրական է այն առումով, թե ինչպիսին է այդ կապիտալի նշանակությունը երկրի արդիականացման առումով:
Բանն այն է, որ ռուսները Հայաստանի տնտեսության մեջ իրենց կշիռը ձեռք են բերել ոչ թե այլ երկրների ներդրողների հետ տնտեսական մրցակցության շնորհիվ, երբ ասենք Հայաստանին առաջարկել են ավելի հարմարավետ պայմաններ եւ շահավետ բիզնես-ծրագրեր, այլ գերազանցապես քաղաքական ազդեցության, քաղաքական ճնշումների միջոցով: Այդպես Ռուսաստանին անցան այն ձեռնարկությունները, որով Հայաստանը փակեց իր 100 միլիոն պարտքը Ռուսաստանին: Այդպես ռուսիֆիկացվեց Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը, նույնիսկ այլընտրանքային Իրան-Հայաստան գազամուղը:
Այդ ոլորտներում ռուսները ոչ թե ներկայացնում էին Հայաստանի համար շահավետ բիզնես ծրագրեր, այլ ընդամենը Հայաստանին չէին թողնում որեւէ այլընտրանք, քանի որ այլընտրանքի մասին մտածելու պարագայում Հայաստանը կարող էր հայտնվել տարբեր դժվարությունների առաջ: Վառ օրինակներից մեկը Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումն էր, որին սկզբից մասնակցում էին նաեւ ամերիկյան եւ եվրոպական ընկերություններ, բայց մրցույթը ի վերջո այդպես էլ չավարտվեց որեւէ արդյունքով, իսկ ցանցերը որոշ ամանակ անց առանց մրցույթի վաճառվեցին ոլորտում բոլորովին անհայտ մի ընկերության, որն էլ իր հերթին դրանք հետո վերավաճառեց ՌԱՕ ԵԷՍ-ին:
Գուցե ցանկացած այլ երկիր, որ Հայաստանի հանդեպ կունենար այդպիսի քաղաքական ազդեցություն, կօգտագործեր դա այստեղ իր տնտեսական շահն առաջ տանելու եւ տնտեսական լծակները ավելացնելու համար: Այդ առումով խնդիրը թերեւս Ռուսաստանի պահվածքը չէ: Խնդիրը Հայաստանի պահվածքն է: Ավելի կոնկրետ այն, որ Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ չի ցանկանում դրսեւորել տնտեսա-քաղաքական իրական բարեփոխումների կամք եւ ձերբազատվել ռուսական կապիտալի “գերությունից”, երկրում ձեւավորելով իրապես ազատական տնտեսական եւ քաղաքական միջավայրեր: Այդ դեպքում, Հայաստանում ռուսական կապիտալի գերակայությունն էլ կդառնա շատ ավելի կառուցողական, ոչ թե առկա ճահճի բյուրեղացմանը նպաստող:
Բանն այն է, որ երբ ռուսական կապիտալը զգա, որ Հայաստանում ձեւավորվել է տնտեսական եւ քաղաքական մրցակցային միջավայր, ապա ստիպված կլինի արդեն Հայաստանում իր տեղն ամրացնելու համար դիմել ոչ թե քաղաքական լծակների, այլ բիզնես մրցակցության կանոններին եւ փորձել շահավետ առաջարկներով, ոչ թե աներկբա շանտաժներով տեղ ունենալ Հայաստանում: Այլապես, Հայաստանում ամրապնդված ռուսական կապիտալը գրեթե ոչնչով չի նպաստում երկրի տեխնոլոգիական արդիականացմանը: Չի նպաստում նաեւ երկրում արդիական բիզնես մշակույթի ձեւավորմանը: Այդ ամենի պատճառն այն է, որ ռուսական կապիտալը Հայաստանում իրեն համարում է անմրցակից, անկախ ամեն ինչից:
Իհարկե, Ռուսաստանի իշխանությունն էլ գիտակցում է այդ ամենն ու անում հնարավորը, Հայաստանում մրցակցային միջավայրի ձեւավորում թույլ չտալու համար: Բայց այդ դեպքում Ռուսաստանի վրա պատասխանատվությունը թողնելը հավասարազոր է Հայաստանի իշխող “էլիտաների” կամքի բացակայությունն արդարացնելուն:
Ռուսաստանն անում է այն, ինչ պետք է անի, թեկուզ եւ իր իսկ համար թույլ տալով ռազմավարական սխալներ: Մեզ համար կարեւորը պետք է լինի այն, թե ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը: Այդ իմաստով, բացի Ռուսաստանին անվերապահ ենթարկվելուց, Հայաստանի իշխանությունը կարծես թե մեկ էլ անում է հնարավորը, Արեւմուտքին իր այդ պահվածքի մոտիվների օբյեկտիվության մեջ համոզելու համար:
Եթե առկա իրավիճակը չբավարարեր Հայաստանի “էլիտային”, ապա այդ “էլիտան” վաղուց էր ձեռնամուխ եղել այն փոխելու գործնական քայլերի: Մեծ հաշվով, Ռուսաստանն ընդամենը օգտվում է իրավիճակից եւ մտածողությունից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment